|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 450.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.8673 |
| GBP | ⚊ | £ 515.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Հայաստանում նոյեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1472 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 115855 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 460606 վերջին մեկ օրում` 3697 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 39564 պացիենտ. մեկ օրում նվազել է 566-ով:
Վերջին տվյալներով` ապաքինվել է 74105 անձ, վերջին մեկ օրում` 1989 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 1738 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 448 է: