|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ռուսաստանի Դաշնությունը, Հայաստանը և Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, որը կնքվել է մի քանի շաբաթ տևած մարտերից հետո: Ամբողջ ընթացքում Ֆրանսիան անշեղորեն իր վրա էր վերցրել բռնությանը լիովին վերջ տալու և հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու պարտավորությունը. ասվում Ելիսեյան պալատի կայքում հրապարակված հայտարարությունում:
Ըստ հաղորդագրության՝ Ֆրանսիան համաձայնագրի պայմանների վերլուծության փուլում է և ակտիվորեն խորհրդակցություններ կվարի Ռուսաստանի հետ՝ Հայաստանի շահերը պահպանող և հարգող քաղաքական կայուն լուծման հասնելու համար: Բացի այդ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շուտով կհանդիպի նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:
Ֆրանսիան վճռականորեն կոչ է անում Թուրքիային՝ դադարեցնել սադրանքները Լեռնային Ղարաբաղի շուրջ, ցուցաբերել զսպվածություն և չձեռնարկել ոչինչ, ինչը կվտանգի կողմերի միջև Մինսկի խմբի շրջանակում երկարաժամկետ համաձայնագրի կնքմանը։
Այս պահի դրությամբ առաջնահերթությունը պետք է տրվի մարտական գործողությունների կայուն դադարեցմանն ու հրադադարի ռեժիմի պահմանմանը: