|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ձեռք բերված պայմանավորվածությունները կստեղծեն անհրաժեշտ պայմաններ՝ արդար հիմքի վրա և ի շահ հայ և ադրբեջանցի ժողովուրդների ԼՂ ճգնաժամի տևական և լիաֆորմատ կարգավորման համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ ձեռք բերած համաձայնությանը, գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Պուտինի՝ հայկական և ադրբեջանական ուժերը կանգ կառնեն իրենց զբաղեցրած դիրքերի վրա։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով կտեղակայվի ՌԴ խաղաղապահ զորակազմ։
Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ համատեղ պամանավորվածությունը ենթադրում է նաև ռազմագերիների և դիակների փոխանակում։ Տեղահանված անձինք և փախստականները կվերադառնան ԼՂ տարածք և հարակից շրջաններ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հսկողության ներքո։
Կվերաբացվեն տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը կիրականացվի նաև Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինների աջակցությամբ: