|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը կարող է ամբողջությամբ լուծվել Ռուսաստանի միջնորդությամբ: Այս մասին նոյեմբերի 17-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի շրջանակներում հանդիպման ժամանակ:
«Սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը սուր փուլ էր թևակոխել: Ռուսական կողմն ամենաակտիվ ջանքերն է գործադրել`օգնելու դադարեցնել ռազմական գործողությունները երկու բարեկամ պետությունների միջև և դրդելու նրանց գտնել փոխզիջումային լուծում»,- ասել է Պուտինը:
«Մեր միջնորդության արդյունքում նոյեմբերի 9-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել ամբողջական հրադադարի և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման մասին»,- հիշեցրել է նա:
Ըստ Պուտինի՝ պայմանավորվածությունները հարգվում են, ռազմական գործողություններն ամբողջությամբ դադարեցվել են:
«Իրավիճակը կայունանում է: Այսպիսով՝ պայմաններ են ստեղծվել ճգնաժամի երկարաժամկետ և համապարփակ կարգավորման համար: Ավելին՝ արդար հիմքերի վրա՝ բխելով ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ ժողովուրդների շահերից»,- ասել է ՌԴ նախագահը: