Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառված է որոշում` Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերի գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցություն տրամադրելու նպատակով բյուջեի պահուստային ֆոնդից 2017 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 804,882.00 հազ. դրամ, այդ թվում`
1) Արագածոտնի մարզպետարանին՝ 338,671.44 հազ. դրամ
2) Արարատի մարզպետարանին՝ 45,510.16 հազ. դրամ
3) Արմավիրի մարզպետարանին՝ 386,976.79 հազ. դրամ
4) Կոտայքի մարզպետարանին՝ 33,723.61 հազ. դրամ
Հայաստանում առանձնացված են թվով 70 համայնքներ՝ շուրջ 21,5 հազ. հա հողատարածքով, որտեղ «ջրգող» օջախների (հարամիների) առկայության պատճառով տեղի են ունենում ջրի չափազանց մեծ կորուստներ, որի արդյունքում ոռոգման նորմերը միջին հաշվով ավելանում են 1.5-2.0 անգամ, իսկ ջրօգտագործողները ստիպված են վճարել գերնորմատիվային կորուստների դիմաց: Այսպիսով ստեղծվում է անհավասար պայմաններ տարբեր ջրօգտագործողների միջև, որը դժգոհությունների տեղիք է տալիս:
Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող համայնքների ջրօգտագործողներին պետական աջակցություն տրամադրվել է 2009 թվականին` ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով, իսկ հետագա տարիներին, նորմատիվային ջրապահանջարկից ավել մատակարարված ջրի համար ջրօգտագործողների մոտ ձևավորվել է հասույթ, որի թերվճարման արդյունքում ձևակերպված պարտքը տարիների ընթացքում դառնում է անհուսալի:
Ելնելով ստեղծված իրավիճակից ՀՀ վարչապետի կողմից տրվել է վերը նշված հանձնարարականը:
Գյուղատնտեսական հողերի արդյունավետ օգտագործման նպատակով աջակցել գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքների ջրօգտագործողներին, նպաստելով նրանց եկամուտների ավելացմանը և աղքատության մակարդակի կրճատմանը:
Գերնորմատիվային հողատարածքներ մշակող ջրօգտագործողների համար կստեղծվեն մյուս ջրօգտագործողների հետ հավասար պայմաններ: