|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական կողմի դաժանությունների վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրություններին։
«Սեպտեմբերի 27-ից սկսած այցելուների 82 տոկոսը եղել են նոր օգտատերեր, որոնք ավելի հաճախ փնտրել են Պաշտպանի գործառույթների մասին ինֆորմացիա և մուտք գործել զեկույցների բաժին։
Տվյալները վերցված են Google Analytics համակարգից։
Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է աշխարհին ներկայացնել ադրբեջանական կողմից խաղաղ բնակիչների նկատմամբ կատարվող դաժանություններն ու պատերազմական հանցագործությունները»։