Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Ռուսաստանից և Ղարաբաղից հեռու բավականին նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել. նոյեմբերի 3-ին Զանզիբարի նախագահի պաշտոնը ստանձնել է Հուսեյն Մվինյին, մարդ, որը կրթաթոշակային ծրագրով սովորում էր Թուրքիայի համալսարաններից մեկում: Գրեթե միաժամանակ աֆրիկյան մեկ այլ երկրում՝ Սոմալիում, թուրքական համալսարանի շրջանավարտ Աբդուլքադիր Մուհամեդ Նուրը դարձել է արդարադատության նախարար: Այս մասին հայտնում է ռուս լրագրող Յուրի Կոտենոկը։
«Երկուսն էլ խոսում են գերազանց թուրքերեն և նույնիսկ ունեն Թուրքիայի քաղաքացիություն՝ ըստ արաբական լրատվամիջոցների: Այսպես թուրքերը մեր աչքի առաջ վեր են բարձացնում նույնիսկ Աֆրիկան: Այժմ պատկերացրեք նրանց գործունեության իրական մասշտաբները Կենտրոնական Ասիայում և Ռուսաստանում, որտեղ թուրք էմիսարները գնում են իսլամական ֆոնդեր, տարածաշրջանային հեռուստաալիքներ և բավականին մեծ լրատվամիջոցներ, որոնք անմիջապես մասնակցում են լոբբիստական աշխատանքներին», – գրում է ռազմական լրագրողը։