|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում հետեւել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում գերեվարված անձանց հետ վարվելակերպի միջազգային նորմերին:
ՄԻԵԴ-ը նշել է, որ շատ դիմումներ է ստացել կոնկրետ գերիների նկատմամբ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից:
Եվրադատարանը երկու երկրների կառավարություններին խնդրել է տեղեկատվություն տրամադրել, թե արդյոք այդ անձինք գերի են վերցվել ։
«Եթե դա այդպես է, ապա դատարանը խնդրում է հայտնել, թե ինչ պայմաններում են նրանք այժմ պահվում, անցնում են արդյոք բժշկական հետազոտություն կամ բուժում», - նշված է հայտարարության մեջ:
Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ժամանակ գերեվարված անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյության մասին եւ երկու կողմերին կոչ է անում մասնակցել համապատասխան ընթացակարգերին:
Հայտարարության մեջ նշվում է, որ ՄԻԵԴ-ը չի նախատեսում Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ նոր որոշումներ կայացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ:
«Դատարանը հաստատում է արդեն կայացված որոշումները եւ նոր միջոցառումների պատճառ չի տեսնում», - նշվում է փաստաթղթում: