|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ավարտին կրկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է հղել:
«Չմոռանանք ինչ է կատարվում այսօր Լեռնային Ղարաբաղում, որտեղ զինված բախումները հաջորդում են դյուրաբեկ զինադադարներին՝ զոհերի ողբերգական աճով, քաղաքացիական բնակավայրերի, ենթակառուցվածքների և աղոթատեղիների ոչնչացմամբ, խաղաղ բնակչության զանգվածային թիրախավորումներով: Նորոգում եմ իմ սրտագին կոչը հակամարտության կողմերին, որպեսզի որքան հնարավոր է շուտ կասեցնեն անմեղ արյան հեղումը: Չպետք է մտածել հարցը բռնությամբ լուծելու մասին, այլ հանձնառու լինել՝ վարելու անկեղծ բանակցություններ, միջազգային հանրության օգնությամբ»,-նշել է Հռոմի պապը Սբ Պետրոսի տաճարի հրապարակում հավաքված հավատավորների համար իր ելույթում:
Նա զորակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր տառապել են և հայցել սրբերի բարեխոսությունը տարածաշրջանի կայուն խաղաղության համար:
Ֆրանցիսկոս պապը խաղաղության կոչ էր հղել նաև հոկտեմբերի 11-ին աղոթքից հետո: