|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջույնի հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Սուրբ աթոռի մամուլի ծառայությանը հղումով:
Ուղերձն ուղարկվել Է Ռուսաստանի երկնքով քահանայապետի թռիչքի պահին՝ Ճապոնիայից մեկնելու ճանապարհին, որտեղ նա նոյեմբերի 26-ին ավարտել է իր առաքելական այցը:
«Ես սրտանց ողջունում եմ Ձերդ գերազանցությանը՝ թռչելով Ռուսաստանի երկնքով՝ Թաիլանդից և Ճապոնիայից Հռոմ ճանապարհին: Վստահեցնում եմ Ձեզ, որ աղոթում եմ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության ամբողջ ժողովրդի համար՝ մաղթելով Աստծու օրհնությունը, խաղաղություն և երջանկություն»,- ասված է հեռագրում:
Ուղերձների հղումն այն պետությունների ղեկավարներին, որոնց երկնքով թռչում է Հռոմի պապի ինքնաթիռը, հաստատված պրակտիկա է: Տոկիոյից Հռոմ Ֆրանցիսկոսի երթուղու մեծ մասը ձգվում էր ՌԴ-ի օդային տարածությունում:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հռոմի պապի առաքելական ուղևորությունը Թաիլանդ և Ճապոնիա տեղի է ունեցել նոյեմբերից 19-26-ը: