Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ Վատիկանում կոռուպցիա կա, և խստագույնս դատապարտել է կաթոլիկ հոգևորականների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունները: Այս մասին, ըստ РИА Hовости-ի, նա ասել է կաթոլիկ խոշոր միաբանությունների ղեկավարների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ, որի արձանագրությունը փետրվարյան իր համարում հրապարակել է La Civiltà cattolica ճիզվիտական ամսագիրը:
«Վատիկանում կոռուպցիա կա, սակայն ես հանգիստ եմ: Եթե խնդիր է առաջանում, ես երկտող եմ գրում Սբ Հովսեփին ու դնում արձանիկի տակ, որ իմ սենյակում է: Դա քնած Սբ Հովսեփի արձանն է: Այնպես որ` հիմա նա քնում է իմ գրություններով ներքնակին»,- ասել է Հռոմի պապը անցյալ տարվա նոյեմբերի 25-ին կայացած հանդիպման ժամանակ:
Չնայած Ֆրանցիսկոսի կատակին` զրույցի ընթացքում բարձրացվել են մի շարք լուրջ հարցեր: Օրինակ` սեռական ոտնձգությունների մասին Հռոմի պապն ասել է. «Եթե դրանում ներգրավված են քահանաներ կամ վանականներ, պարզ է, որ խոսքը սատանայի ներկայության մասին, որը քայքայում է Քրիստոսի գործը նրա միջոցով, ով պետք է ավետեր Քրիստոսի մասին: Սակայն ուղիղ խոսենք` դա հիվանդություն է: Եթե համոզված չենք, որ դա հիվանդություն է, հնարավոր չի լինի լուծել խնդիրը»:
Ինչ վերաբերում է ֆինանսական չարաշահումներին, պոնտիֆիկոսն ասել է. «Տերը շատ է ուզում, որ վանականները աղքատ լինեն: Երբ նրանք այդպիսին չեն, Տերն ուղարկում է տնտեսվարին, որը ինստիտուտը տանում է փլուզման»: