Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բաքուն ելնում է նրանից, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր մեխանիզմ անհրաժեշտ չէ, և պատրաստ է օգտագործել առկա բոլոր հնարավորությունները. ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
«Այս պահին գոյություն ունի ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը: Բայց ամեն ինչ կախված է նրանից, որ նոր մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտություն չկա»,- պատասխանել է նա հարցին, թե արդյո՞ք անհրաժեշտ է բանակցությունների և կարգավորման բանաձևերի նոր ձևաչափեր մշակել:
«Այս պահին կան տարբեր կարծիքներ՝ ստեղծել շփման խումբ, շփման մեխանիզմներ: Բայց, միևնույն ժամանակ, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը: Ադրբեջանը պատրաստ է օգտագործել բոլոր հնարավորությունները: Ամենակարևորը` գտնել հակամարտության քաղաքական լուծումը և ապահովել Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրումը, ինչպես նաև խաղաղության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում»,- ամփոփել է Հաջիևը՝ Հայաստանի մեղադրելով ապակառուցողական քաղաքականության մեջ։