Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ատելության խոսքի ահռելի ծավալ է տարածվել: Ատելության խոսքը պարզապես բառ չէ, եթե հնչում է նաև իշխանական դիրքից հանդես եկող ուժի կողմից, որը մշտապես, բոլոր հավաքների ժամանակ շրջապատված է երևի հազարավոր ոստիկաններով: Պատկերացրեք՝ խոսքեր են հնչում, որ, օրինակ, համայնքների ղեկավարների գլուխները ջարդելու են, փռելու են ասֆալտին, վենդետա են անելու»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
Արամ Վարդևանյանն անդրադարձել է նաև համակարգված խախտումներին: «Եթե դիտարկում ենք անձնագրերի, զինվորների, շրջիկ մեխանիզմի հնարավորության խնդիրները, գործ ենք ունենում 200 հազարից ավելի քվեի հետ. դա ընտրությունների ելքն ամբողջությամբ փոխող թիվ է: Այս հանգամանքներն ամբողջությամբ ներկայացվելու են ՍԴ»,- ասել է նա՝ նշելով, որ պատրաստվում են ՍԴ-ին ուղղված դիմումը ներկայացնել հնարավորինս սեղմ ժամկետներում, համաձայն օրենքի՝ արդյունքների ամփոփումից հետո 5-օրյա ժամկետում: