|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Պաշպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ առաջնագծի որոշ ուղղությունների վերահսկողությունը Ադրբեջանը, կարծես թե, հանձնել է ահաբեկչական խմբավորումներին: Հովհաննիսյանն այս մասին ասաց հոկտեմբերի 28-ի մամուլի ասուլիսի ժամանակ:
«Պաշտոնապես հայտարարել ենք դրա մասին, որ այո, որոշ ուղղությունների վերահսկողությունը, կարծես թե, Ադրբեջանը լրիվ հանձնել է ահաբեկչական խմբավորումներին: Այս կապակցությամբ հրավիրում ենք ոչ միայն Ադրբեջանի ուշադրությունը, որ համապատասխան կորուստներ և հետևանքներ է ունենալու, այլ նաև տարածաշրջանի պետությունների ուշադրությունն ենք հրավիրում»,- ասաց Հովհաննիսյանը: