կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-24 21:47
Տնտեսական

Ադրբեջանական կայքերից, նաև ադրբեջանցիների կողմից ստեղծված էջերից կեղծ լուրեր են գալիս հանրային դաշտ․ օր առաջ պետք է փակել դրանք․ Արթուր Եղիազարյան

Ադրբեջանական կայքերից, նաև ադրբեջանցիների կողմից ստեղծված էջերից կեղծ լուրեր են գալիս հանրային դաշտ․ օր առաջ պետք է փակել դրանք․ Արթուր Եղիազարյան

Շատ կարևոր է, որպեսզի պետությունն ամբողջությամբ հսկողության տակ վերցնի տեղեկատվական դաշտը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը։ Նրա խոսքով՝ թշնամին մանիպուլյացիաներով, կեղծ տպավորություններ ստեղծելով իր «հաջողությունները» փորձում է տարածել հանրային դաշտում։ «Մենք պետք է կարողանանք սա կանխել, որովհետև սա հոգեբանական ազդեցության ձև է։ Հայաստանի իշխանություններն օր առաջ պետք է փակեն օտար տեղեկատվությունները, որովհետև ոչ միայն ադրբեջանական կայքերից են գալիս տեղեկություններ, այլ նաև տարբեր երկրներում գրանցված պրոադրբեջանական, կամ հենց ադրբեջանցիների կամ թուրքերի կողմից ստեղծված կեղծ էջերից, որոնք նույնպես նմանատիպ ինֆորմացիաներ են սփռում»,- ասաց Արթուր Եղիազարյանը։

- Պարոն Եղիազարյան, Արցախում արդեն մոտ մեկ ամիս ընթացող պատերազմն ի՞նչ է ցույց տալիս, ի՞նչ ուղղությամբ են գնալու ռազմական գործողությունները։ Պատերազմի ո՞ր փուլում ենք այժմ։

- Այս պատերազմում հնարավոր չէ գուշակել՝ ինչքան կտևի, դա կարող է լինել օրերի հարց, կարող է լինել երկարատև, այսինքն՝ կանխակալ դժվար է ասել։ Ակնհայտ է, որ թշնամին ունի լուրջ մտադրություն Արցախյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու և ակնհայտ է, որ մենք ունենք այն կամքը՝ կանխելու և թույլ չտալու, որ այդ ճանապարհով խնդիրը լուծվի։ Տեսեք, պատերազմը նաև հոգեբանական բնույթ ունի, բացի ռազմական պատերազմից, կա նաև հոգեբանական պատերազմ, այստեղ կարևոր է տվյալ հասարակությունների պատրաստվածությունը և դիմակայումը հետագա խնդիրներին։ Մենք այս պահին չենք կարող գնահատել՝ որ փուլում է։ Պատերազմն ավարտվում է այն ժամանակ, երբ երկու կողմերը կամ հաշտվում են որոշակի բանակցային գործընթացում, փոխադարձ զիջումներով կանգնեցնում են կռիվը, կամ կողմերից մեկի հաղթանակով։ Այս պահին առաջին տարբերակը, որը դիվանագիտական ճանապարհով, երկխոսության ճանապարհով է, կարծես թե չկա և այս պահին ընթանում են ռազմական գործողություններ։ Այստեղ մենք պետք է փորձենք առավելագույնս անել հաղթանակն ապահովելու համար։

- Օրերս և Հայաստանի վարչապետը, և Ադրբեջանի նախագահը հայտարարեցին խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին։ Իհարկե, հնչել են հայտարարություններ, որին դեռևս գործնական քայլեր չեն հետևել։ Ռազմական ակտիվ փուլում ինչո՞ւ երկու ղեկավարների կողմից նման հայտարարություններ հնչեցին։

- Դուք արդեն նշեցիք, որ ընդամենը հայտարարություններ են։ Նման գործընթացը բավականին լուրջ և քննարկելի խնդիր է՝ ձևաչափը, ովքեր են խաղաղապահները և այլն։ Սա վերաբերմունք է, որ հարցի լուծման տարբերակ կարող է լինել, բայց գործնականում դա այս պահին ուղղակի չկա և այս պահին նույնիսկ բացառվում է, հատկապես՝ երբ հստակ էլ չէ՝ խաղաղապահ ուժերը որ երկրներից են, ովքեր են։ Օրինակ, Թուրքիան էլ ուզում է մեծ մասնակցություն ունենալ ամեն ինչում, բայց մենք տեսնում ենք, որ նա Ադրբեջանի կողմից է ամբողջությամբ, ավելին՝ ինքն է ադրբեջանցու տակ քողարկված իրականացնում իր խնդիրները։ Հետևաբար, սա (խաղաղապահների մասին հայտարարությունը – Tert.am) «բարի կամքի» արտահայտման ձև էր, բայց գործնականում դեռևս ոչինչ։ Դրա համար այս պահին ձեռնպահ կմնամ թեման քննարկելուց, մինչև չհայտնվեն գործնական հարթության մեջ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: