Արցախի հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են․
«Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Այս պահին թշնամին հրետանի է կիրառում Մարտունու և հարակից գյուղերի ուղղությամբ։ Տուժածների ու վնասների մասով` տեղեկություններ առայժմ չկան»: