|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.738 |
| GBP | ⚊ | £ 500.15 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 03:29-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի «Սպորտի աշխարհ» խանութում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շահումյան փողոցի թիվ 210/1 հասցեում գտնվող «Սպորտի աշխարհ» խանութում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:52-ին, մարվել՝ 04:20-ին: Այրվել է խանութի տաղավարներից մոտ 6 քմ հատված, հագուստ, ջեռուցման կաթսա, հեռուստացույց և կենցաղային իրեր: