կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-19 09:12
Արցախ

Հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյանը հերոսական դրվագ է պատմել առաջնագծից

Հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել․ Արծրուն Հովհաննիսյանը հերոսական դրվագ է պատմել առաջնագծից

ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը գրում է․

«Հերոսական դրվագ
 
Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։
Հակառակորդը նպատակադրվել էր սրընթաց հարձակմամբ կրակային և հոգեբանական ճնշում գործադրել անձնակազմի վրա՝ ապահովելով ճեղքում սահմանի կարևոր հատվածում։
 
Գնդապետներ Ստեփան Գևորգյանի, Ստանիսլավ Երյոմինի և հակատանկիստ, շարքային Գարիկ Առաքելյանի մասնագիտական վարպետության, բարոյակամային բարձր որակների և գերազանց ներդաշնակ գործողությունների շնորհիվ հարձակումը խափանվել և հակառակորդը մի քանի կիլոմետր հետ է շպրտվել»։