|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Ազգային անվտանգության ծառայությունը խախտում չի գտել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի գրառման մեջ, որը վերաբերում էր Աշոտ Փաշինյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից: «Համապատասխան գրառման և վերջինիս հետ կապված գործողություններում առկա չեն ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «ՀՀ-ում ռազմական դրության հաստատման մասին» N 1586-Ն պահանջների խախտումներ:
Վարազդատ Կարապետյանը հայտնել էր, որ Գորիսի հիվանդանոցից իրեն բժիշկ ընկերն է գրել, որ Ջաբրայիլից զինվոր են բերել, «գրադ» է խփել, բոլորը փախել են, մի քանիսն են մնացել ու Աշոտը: Պատգամավորը, ըստ էության, հայտնել է տեղ, վայր, որտեղ գտնվում է վարչապետի որդին, և խոսել փախուստի մասին:
Բացի այդ, պատգամավորը կարճ հաղորդագրության ճեպապատկեր էր հրապարակել, ըստ որի՝ բաց կապով է ուղարկվել նամակը: