|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.28 |
| EUR | ⚊ | € 434.49 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 502.96 |
| GEL | ⚊ | ₾ 137.53 |
Վարդան Պետրոսյանը հայ-ադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով վերջին օրերին ընթացող պատերազմի մասին նոր բանաստեղծություն է գրել։ «Վերջին բարձունքը» բանաստեղծության հրապարակումը հեղինակը վստահել է Yerkir.am-ին, որը ներկայացնում ենք ստորև․
«Վերջին բարձունքը»
Վերջին բարձունքն է ձեր առջև, տղե՛րք,
Ա՛յն, որ ձեր հոգում վերցրել եք արդեն,
Դավեր է նյութում թշնամին մեր նենգ,
Թլոր Դավթի պես խաղին չտրվեք:
Հիշե՛ք ձեզ նման լուսեղ քաջերին,
Ձեզ պես խոյացող բարձունքներն ի վեր,
«Վրե՜ժ» են տենչում նրանց հոգիներն
Եվ հուսով նայում ձեր վերջին կռվին:
Ձեր անցած ճամփին սրտեր են հուզվել ...
Մեր խնդությունը չփոխեք սգի
Ու չվերածեք անբառ մորմոքի
Հաղթության ասքը, որ դուք եք հյուսել:
Անվրե՛պ զարկեք մեր զարկը վերջին,
Վերջին բարձունքի մարտն է սրբազան,
Եվ ոսոխն, ինչպես հողմածեծ գազան,
Ձեր առջև պիտի սողալով փախչի:
9. 10. 2020 թ.