կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-25 21:13
Առանց Կատեգորիա

1 գերեվարված հայի դիմաց հայկական կողմն առաջարկում էր 10-20-30 ադրբեջանցի, էլի չէին համաձայնվում. Ա. Եղիազարյանը՝ Արցախյան գոյապայքարի մասին

1 գերեվարված հայի դիմաց հայկական կողմն առաջարկում էր 10-20-30 ադրբեջանցի, էլի չէին համաձայնվում. Ա. Եղիազարյանը՝ Արցախյան գոյապայքարի մասին
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը գրում է. 
 
«Որպեսզի պատկերացնեք, թե որքան էին սիրում իրենց քաղաքացիներին Ադրբեջանի իշխանությունները, հիշեցնեմ, որ 1993 թվականին, երբ ազատագրվեցին Լաչինի (Բերձոր-Քաշաթաղի) շրջանի հյուսիսային հատվածն ու ողջ Քելբաջարի (Քարվաճառի) շրջանը, քանի որ շատ տեղանքներում ճանապարհների բացակայության, ինչպես նաև իրենց զորքերի մնացորդների փախուստի պատճառով այդ տարածքների 100-ավոր, գուցե և 1000-ավոր բնակիչներ չկարողացան նահանջել՝ հայտնվեցին գերության մեջ։ Հայկական կողմը մարդասիրություն ցուցաբերելով՝ նրանց պահում էր ոչ թե համակենտրոնացման ճամբարներում, այլ անգամ հիվանդանոցի, դպրոցի ու վարչական շենքեր էին նրանց պահելու համար տրամադրել՝ մինչև արտահանձնումը։ 1 գերեվարված հայի դիմաց հայկական կողմն առաջարկում էր 10, 20, 30 մարդ, բայց Ադրբեջանի իշխանությունները կամ չէին համաձայնվում, կամ՝ մեծ դժկամությամբ։ Այդ փախստական դարձած բնակիչներին իրենք դիտում էին իրենց համար գլխացավանք, որոնց համար սոցիալական պայմաններ պետք է ստեղծեին ու դրա համար նախընտրում էին, որ մնան հայկական գերության մեջ, անգամ մեռնեին, որ հետո շահարկեին։ Հայկական կողմը խաղաղ բնակչության մեծ մասին վերադարձրեց՝ առանց որևէ նախապայմանի։ Կռիվը խաղաղ բնակչության հետ չէր։
 
Ահա՛ հայի ու ադրբեջանցու ևս մեկ մեծ տարբերություն»։