կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-07 10:42
Արցախ

ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է էապես բարելավել սեփական մարտակարգերը. Արցախի ՊԲ

ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է էապես բարելավել սեփական մարտակարգերը. Արցախի ՊԲ

Հոկտեմբերի 6-ին հակառակորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությանը հաջորդած հարաբերական անդորրը օգտագործել է վերախմբավորում կատարելու համար և անցել հարձակման ռազմաճակատի հյուսիսային և հարավային ուղղություններում: Հակառակորդի գործողությունները վտանգ են ներկայացրել նաև Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի համար: Այս մասին հայտնում են ՊԲ-ից։

ՊԲ մարտիկները հուժկու հակահարվածներով չեզոքացրել են ադրբեջանական զինուժի առաջխաղացման բոլոր փորձերը: Մարտերի ընթացքում ոչնչացվել է մեծաքանակ կենդանի ուժ, զրահատեխնիկա, հրետանային միջոցներ, այլ սպառազինություն և ռազմական տեխնիկա:

ՊԲ ստորաբաժանումներին հաջողվել է նաև էապես բարելավել սեփական մարտակարգերը: Գիշերվա ընթացքում հակառակորդը առաջխաղացման փորձ է կատարել նաև հարավ-արևելյան ուղղությամբ: Հակառակորդի գրոհող ստորաբաժանումները ոչնչացվել են հրթիռահրետանային կրակով:

Առավոտյան 06:30-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումների հերթական հրթիռահրետանային հարվածը հանգեցրել է հակառակորդի խմբավորման բարոյալքմանը և խուճապահար փախուստին: Հակառակորդը մարտադաշտում է թողել ավելի քան 60 զոհ, մի քանի տասնյակ խոցված և սարքին տեխնիկա: Խոցվել է նաև հակառակորդի վառելիքաքսուկային նյութերի խոշոր պահեստ:

ՊԲ-ն վստահորեն տիրապետում է օպերատիվ-մարտավարական իրադրությանը և պատրաստ է իրավիճակի ցանկացած զարգացման: