|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Մենք ունենք ունենք այդ կամքը եւ կոտրելու ենք քրեաօլիգարխիկ համակարգի ողնաշարը. Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրեաս Ղուկասյանը` Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ:
Նա իր ելությում նշեց, որ ներկայումս Սերժ Սարգսյանը դեռեևս Բաղրամյան 26-ում է նստում, քանի որ ամբողջ ժողովուրդը չի դուրս եկել հրապարակ: Սակայն մի քանի օրից ամբողջ հայ ժողովուրդը կանգնած կլինի հրապարակներում: Եվ այս ժողովուրդը պետք է իմանա, որ հետդարձ չի լինելու. Սերժ Սարգսյանը պարտվել է:
Ղուկասյանը նշեց նաև, որ հեղափոխությունը միայն Սերժ Սարգսյանի հրաժարականով չի լինելով, բոլոր ՀՀԿ-ականները պետք է հրաժարվեն իրենց պաշտոններից, դուրս գան կառավարման մարմիններից: