Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր տնտեսագետ Վարդան Բոստանջյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ դոլար-դրամ «պայքարին»: Ըստ նրա` դա պայմանավորված է նրանով, որ բոլոր արժութային շուկաներում գերակայում է դոլարը, և բազմաթիվ երկրներ պարզապես դոլարիզացված են, դրանց թվում` Ռուսաստանն ու Հայաստանը:
«2,1 տրիլիոն վարկային պորտֆել ունենք, որոնցից 1,2-ը դոլարային արժույթով է, այսինքն` 60 տոկոսը: Սա նշանակում է, որ Հայաստանը դոլարիզացված երկիր է. այդ արժույթի ցանկացած վայրիվերում դրամի արժեզրկման պատճառ է դառնում: Բացի այդ` Ռուսաստանի ազդեցությունը հսկայական է մեր տնտեսության վրա, և, բնականաբար, որքան այնտեղ վատանում է վիճակը, երբ ռուբլին գահավիժում է, դա տեղափոխվում է Հայաստան»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Ինչ վերաբերում է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարած` 4,4 տոկոս աճին, տնտեսագետը նշեց, որ ինքը դրան չի հավատում: «Բոլորի մոտ այդ հայտարարությունը առաջացրել է զարմանք, որովհետև անգամ գնորդների թիվն է պակասել. մեր քաղաքացին դժվարություն ունի` անգամ տետր գնի ու իր երեխային դպրոց ուղարկի, ու այդ աղքատության պայմաններում ասել, որ 4,4 տոկոս տնտեսական աճ կա, ես դրան չեմ հավատում»,- ասաց նա՝ հավելելով, որ, օրինակ, ԱՄՆ քաղաքացին չի իմանում՝ ինչ է տնտեսական աճ, չի հետաքրքրվում նման ինստիտուտներով, որովհետև նման հասկացությունները մասնագետների գործն են:
Yerkir.am-ի հարցին` ինչո՞վ են պայմանավորված Հովիկ Աբրահամյանի ու ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հայտարարությունների հակասությունները, որովհետև տնտեսական աճի մասին վարչապետի հայտարարությունից հետո Գագիկ Խաչատրյանը նշեց, որ տնտեսության բոլոր ճյուղերում կա անկում, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Սա այն դեպքն է, երբ աջ ձեռքը չի իմանում, թե ձախ ձեռքը ինչ է անում»:
Իակ Հայաստան-Չինաստան համագործակցությանը տնտեսագետը նույնպես թերահավատորեն է մոտենում` ասելով, որ դա մշուշոտ հեռանկար ունի, որովհետև իրականում ՀՀ-ն, պոտենցիալ առումով, դեռևս չի դրսևորել իրեն այնպես, որ Չինաստանի մակարդակով գործընկեր ունենա: «Ցանկացած գործընկերոջ համար դու պետք է հետաքրքրություն ներկայացնես, այդպես է ամբողջ աշխարհում: Եթե չներկայացրեցիր հետաքրքրություն, ապա դիվանագիտական բառերը, թե կհամագործակցենք, լավ կլինի, չեն կարող հիմք ունենալ»,- ասաց նա: