Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի սկզբին ՀՀ կառավարությունը հայտարարեց, որ տեղաբաշխել է 750 միլիոն դոլար ծավալով եվրապարտատոմսեր։ Իհարկե, ինչպես միշտ, հնչեցին տարբեր իրարամերժ կարծիքներ` իշխանությունը հպարտանում էր ձեռքբերումով, իսկ ընդիմությունը հնչեցնում էր քննադատություններ։ Սակայն, ցավոք, ուշադրության չարժանացավ այդ «աննախադեպ» գործարքին առնչվող մի շարք իրավական հարցեր, օրինակ`
Այսպես, սկսած 2013 թվականից Հայաստանը մտավ միջազգային ֆինանսական քարտեզի մեջ իրականացնելով առաջին եվրապարտատոմսերի թողարկումը։ Թողնելով մի կողմ դրանց դրական կամ բացասական կողմերը, պետք է նշել, որ պարտատոմսերի թողարկումն ունի հատուկ ընթացակարգեր` որոշ հարցեր կարգավորվում են Հայաստանի օրենսդրությամբ, իսկ մյուս «խաղի կանոնները» հիմնականում սահմանվում են Անգլիայի կամ Նյու Յորքի օրենքներով:
Հանուն ճշմարտության պետք է ասել, որ թե՛ 2013 և թե՛ 2015 թվականներին Հայաստանի կառավարությունը պատշաճ քննարկել և հաստատել է եվրապարտատոմսերի թողարկման գործընթացը։ Սակայն, սկսած 2019 թվականից, գործող կառավարությունը այդ պարտատոմսերի թողարկման ամբողջ գործընթացը իրականացնում է ոչ թափանցիկ ու կիսատ-պռատ՝ անտեսելով այն հանգամանքը, որ հենց իրենք են հաշվետու յուրաքանչյուր լումայի համար։
Գաղնիության առեղծվածը
Առ այսօր, գործող կառավարությունը չի հրապարակել (եթե նույնիսկ ընդունել է) որևէ որոշում, որով հաստատվել է 750 միլիոն դոլարի թողարումը։ Կառավարությունը, օրինակ` պետք է հաստատեր եվրապարտատոմսերի թողարկման ազդագրի նախագիծը (հրապարակային առաջարկը), հավանություն տար թողարկման գլխավոր տեղաբաշխողներին և այլ իրավական հարցեր։ Ֆինանսաների նախարարությունը նույնպես չի հրապարակել այդ եվրապարտատոմսերի թողարկմանը առնչվող փաստաթղթերը, չնայած, որ նախորդ տարիներին դրանք հասանելի են եղել հանրության համար։
Եվ այսպես, փաստացի գործադիրը և, ինչու չէ նաև Կենտրոնական բանկը, հրապարակային չեն դարձնում եվրապարտատոմսերի թողարկման իրավական ամբողջ փաթեթը։ Հարց է առաջանում` ի՞նչ նպատակ է հետապնդում կառավարությունը, ի՞նչ է թաքցնում։
Պետք է նշել, որ այս թողարկման միայն ազդագիրն է տեղադրված Իռլանդիայի կենտրոնական բանկի կայքում, որը հաստատվել է այդ կառույցի կողմից։ Դրանում ներառված տեղեկությունների ճշտության և իսկության համար պատասխանատու է Հայաստանի կառավարությունը։
Հատկանշական է, որ նույնիսկ գործող իշխանությունը այդ ազդագրում չի հավատում, որ կարողանալու է կառավարել վերը թվարկած մարտահրավերները և ռիսկերը, ինչի արդյունքում Կառավարությունը կարող է փոփոխվել։
Հիմա զարմանա՞լ, թե՞ չզարմանալ. գործող իշխանությունը պարբերաբար ստորագրում է ոչ հայանպաստ փաստաթղթեր, որոնք դառնում են հրապարակային ամիսներ հետո, բերելով անդառնալի ավերիչ հետևանքներ Հայաստանի և հայ ժողովրդի համար, օրինակ` ըստ էության այս 750 միլիոն դոլարի արտաքին պարտքը թողնելով սերունդների վրա։
Վավերացումը և հաստատումը
Նախորդ տարիների թողարկումները հաստատվել են կառավարության կողմից, սակայն գործադիրը չուներ այդ լիազորությունները` վավերացնելու և հաստատելու եվրապարտատոմսերի գործարքը։ Բոլոր տարիների թողարկումները և մանավանդ այս 750 միլիոն դոլարի գործարքը (հաշվի առնելով նաև հետպատերազմական իրավիճակը) պետք է ստանային իրավաբանական ուժ միայն Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո։ Եվրապարտատոմսերի թողարկումը իր էությամբ պայմանագրային գործընթաց է, որը ինչպես մյուս միջազգային պայմանագրերը Հայաստանի համար պարտադիր ուժ են ստանում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո Ազգային ժողովի կողմից վավերացվելու կամ Հանրապետության նախագահի կողմից հաստատվելու միջոցով:
Այսինքն, փաստացի, 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսերի գործընթացը գործող կառավարության թեթև ձեռքով անցնում է նույն «ճանապարհը», ինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավելի քան 170 միլիոն դոլարը, որը նվիրաբերվել է (փոխանցվել) կառավարությանը, և, որի ճակատագիրը դեռ անհայտ է։
Սարգիս Գրիգորյան
GPartners իրավաբանական ընկերություն