|
Փոխարժեքներ
14 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.73 |
| EUR | ⚊ | € 404.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.3226 |
| GBP | ⚊ | £ 479.04 |
| GEL | ⚊ | ₾ 139.34 |
Ստորև ներկայացնում ենք վարչապետի Հովիկ Աբրահամյանի որոշումների հիման վրա կառավարությունում կատարված վերջին փոփոխությունները:
Վախթանգ Միրումյանը և Տիգրան Բարսեղյանն ազատվել է կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալների պաշտոններից։ Նրանք նշանակվել են ֆինանսների նախարարի տեղակալներ։
Արթուր Աֆրիկյանը և Արմեն Ալավերդյանն ազատվել են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալների պաշտոններից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալներ։
Լիանա Հունանյանը և Արմեն Հայրապետյանն ազատվել են ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոններից:
Ռոբերտ Գալոյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից:
Եղիշե Կիրակոսյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։
Անուշավան Այվազյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ Քաղաքաշինության նախարարի տեղակալ է նշանակվել Արմեն Ղուլարյանը։