Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական կողմն ադրբեջանցի ողջ ռազմագերի չունի, ոչ մեկին գերի մեջ չի վերցրել, իսկ թե ադրբեջանական կողմում կա՞ն ողջ ռազմագերիներ, հայտնի չէ. այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ, ի պատասխան Yerkir.am-ի հարցին, ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ-ի նախագահ, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հանձնաժողովի անդամ Լարիսա Ալավերդյանը:
Նա հավաստիացրեց, որ հայկական կողմը բարձր մակարդակով աշխատանքներ է տանում անհայտ կորածների վերաբերյալ տեղեկություններ ստանալու և նրանց վերադարձնելու ուղղությամբ: Ալավերդյանը նշեց, որ հայկական կողմը համագործակցում է Կարմիր խաչի հետ:
«Ադրբեջանը նույնպես շահագրգռված պետք է լինի, քանի որ մեզ մոտ շատ դիակներ ունեն: Հայկական կողմը շատ օպերատիվ, իրեն հասանելի հատվածնորում հավաքել է ադրբեջանական զոհերի մարմինները, և դրանք պահում է միջազգային նորմերով նախատեսված պայմաններում: Հայկական կողմը երբևիցե ադրբեջանական կողմի դիակների նկատմամբ որևէ գործողություն չի կատարել, ինչը չի կարելի ասել ադրբեջանական կողմի մասին, որը ահաբեկչական խմբավորման օրինակով է վարվել դիակների և զինծառայողների հետ»,- ասաց նա` նշելով, որ դիակները հանձնելիս Կարմիր խաչը կֆիքսի` ինչ վիճակում են դրանք տեղափոխում, սակայն դա չի կարող պատնեշ լինել, որպեսզի ադրբեջանական կողմը ստահոդ լուրեր տարածի:
Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է` երկու կողմերը փոխանակեն դիերը, Ալավերդյանը պատասխանեց. «Հայկական կողմը միշտ խուսափել է «փոխանակում» բառից, մենք խոսում ենք վերադարձի մասին և աշխատանքներ ենք տանում դիերը վերադարձնելու ուղղությամբ»:
ՀՀ առաջին ՄԻՊ-ը նաև հորդորեց լրատվամիջոցներին՝ անհայտ կորածների վերաբերյալ նյութեր հրապարակելիս ավելի նրբանկատ լինել: