Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մուշ նահանգը 2010 թ․ տնտեսապես զարգացվածության առումով առաջ է անցել Վանից։ Թուրքիայի Հանրապետության նահանգների տնտեսության ցուցանիշների սանդղակում 2010 թ․ Մուշը և Վանը վերջին հորիզոնականներում են գտնվել։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի համաձայն՝ CNBC-e Business ամսագիրը 2010 թ․ հրապարակել է Թուրքիայի նահանգների տնտեսության ցուցանիշների զեկույցը, ըստ որի՝ Մուշը և Վանը գտնվել են վերջին տեղերում։ Մուշը տեղ է գտել 78-րդ, իսկ Վանը՝ 79-րդ հորիզոնականում։ Աղրը (Արարատ-Ակունքի խմբ․), Բինգյոլ (Բյուրակն-Ակունքի խմբ․) և Բիթլիս (Բաղեշ-Ակունքի խմբ․) նահանգները տնտեսական զարգացվածության ցուցանիշներով գտնվել են ավելի բարենպաստ դիրքերում։
2010 թ․ Մուշը Թուրքիայի մյուս նահանգներից հետ է մնացել նաև բնակչության կրթվածության և գործազրկության մակարդակի առումով։ Այսպես, օրինակ, կրթվածության մակարդակի ցուցանիշներով Մուշը գտնվել է 80-րդ, իսկ Բինգյոլը և Բիթլիսը՝ 70-րդ հորիզոնականներում։ Նույն պատկերն է նաև առողջապահության ոլորտում․ Մուշը տեղ է գտել 77-րդ, իսկ Բինգյոլն ու Բիթլիսը համապատասխանաբար՝ 56-րդ և 66-րդ հորիզոնականներում։
Ուշագրավ է, որ CNBC-e Business ամսագրի իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ Մուշը, հարևան նահանգների համեմատ, առաջատար դիրքերում է հանցագործությունների նվազ թվով։ Ավելին, Մուշը 2010 թ․ հայտարարվել է Թուրքիայի ամենաապահով քաղաքներից մեկը։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net