|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքական Ozgur-gundem կայքը Մուշի հայկական գերեզմանատան ոչնչացման վտանգի մասին հաղորդելիս ուշագրավ փաստեր է ներկայացրել:
Կայքը նշել է, որ մինչև Հայոց ցեղասպանությունը հայերով բնակեցված Մուշի 1600 տարվա վաղեմության հայկական գերեզմանատունը, անուշադրության մատնվելու հետևանքով, հայտնվել է ոչնչացման վտանգի առաջ:
Փլատակների վերածված գերեզմանատան մասին հայտարարությամբ հանդես եկած` Տարոն-Մուշի հայերի համերաշխության, սոցիալական և զբոսաշրջության միության նախագահ Հայրեթթին Ասլանը հայտնել է, որ ոչնչացման քաղաքականությունը քաղաքի պատմական հիշողությունը վերացնելու նպատակով է իրականացվում:
«1915 թվականին հայահոծ քաղաքում 229 եկեղեցի, 94 վանք, 53 ուխտատեղի, 5699 աշակերտ և 135 դպրոց է եղել»,- գրել է կայքը:
Ասլանի խոսքով՝ մինչև հայկական կոտորածը քրդերը հայերի հետ Մուշում ապրում էին խաղաղ պայմաններում: «Եթե ցանկանում ենք ապրել խաղաղության մեջ՝ սիրով և հարգանքով, պետք է տեր կանգնենք հայոց պատմությանը: Պետք է վերականգնվեն պատմական ոչնչացված կառույցները»,- շեշտել է նա: