կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-17 15:31
Տնտեսական

Նավթի համաշխարհային գները նվազում են

Նավթի համաշխարհային գները նվազում են

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները. հայտնում է  RT-ն։ 

Մասնավորապես՝ WTI տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսները նվազել են 1,49 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 39,56 դոլար, իսկ Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ նոյեմբերյան մատակարարումներով նվազել են 1,28 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 41,68 դոլարի։