Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-11-11 18:24
Քաղաքական

Իրանի «Ռոստոմ» Երիտասարդական միությունը ևս միացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին

Իրանի «Ռոստոմ» Երիտասարդական միությունը ևս միացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին

Իրանի «Ռոստոմ» Երիտասարդական միությունը ևս միացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին`հայտնում է Yerkir.am-ը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող՝ աշխարհի ՀՅԴ երիտասարդական–ուսանողական կազմակերպությունների թիվը համալրվում է: Այդ առթիվ իր ֆեյսբուքյան էջում հատուկ տեսաուղերձ է հրապարակել Թեհրանի «Ռոստոմ» Երիտասարդական միությունը՝ կից գրությամբ, որտեղ ասվում է. ·
«Չկայ դրսի և ներսի Դաշնակցութիւն։
Կայ մէկ միասնական Դաշնակցութիւն։
Ռ.Ե.Մ. -ը միանում է Հ.Ե.Մ.-ի ընկերներին պահանջելով նախարարի հրաժարականը։
#Արայիկ_Գնա_Տուն #պատվով_հեռացիր
@arayik.harutyunyan.official»:

Yerkir.am-ը ստորև ներկայացնում է նաև նշյալ տեսաուղերձը

Yerkir.am-ը պարբերաբար տեղեկացրել է, որ ուսանողական շարժմանն են միացել ՀՅԴ Լոնդոնի և Մոնրեալի, Ավստրալիայի, Կիպրոսի, Լիբանանի, Իրանի ուսանողական երիտասարդական – ուսանողական կազմակերպություններըYerkir.am-ը հրապարակել էր   ՀՅԴ Լիբանանի և Իրանի երիտասարդական միությունների՝ Հայաստանի ուսանողական շարժմանը միանալու մասին հայտարարությունները, իսկ ավելի վաղ ներկայացրել էր աշխարհի տարբեր երկրներում գործող մի շարք՝ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների կոչերը, հայտարարություններն ու տեսաուղերձները, որոնցով նրանք միանում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ այդպիսով իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը: