Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եվրամիության վերափոխումը գլոբալ ուժի հնարավոր է միայն այն դեպքում, եթե Թուրքիային անդամակցի դրան, և Անկարան դեռ հույս ունի դրան հասնել: Այս կարծիքը գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն կիրակի ֆրանսիական L'Opinion թերթի սյունակում:
«Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունները չպետք է պատանդ լինեն մի քանի համառ անդամ երկրների մաքսիմալիստական և ազգայնական հավակնություններին: ԵՄ-ն կդառնա գլոբալ ուժ միայն այն դեպքում, եթե Թուրքիան անդամակցի դրան»,- գրել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:
Նա շեշտել է, որ իր երկիրը շարունակում է «հավատարիմ մնալ ԵՄ-ին անդամակցելու գաղափարին և մտադիր է շարունակել «նպաստել եվրոպական արժեքների զարգացմանն ու պաշտպանությանը, որոնք կիսում է Ֆրանսիայի հետ»:
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Ֆրանսիան, այդպիսով, կդառնա «լոկոմոտիվ Անկարայի և Բրյուսելի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհին» և «կնպաստի առաջընթացին, որն օգուտ կբերի ինչպես ԵՄ-ին, այնպես էլ Փարիզի հետ երկկողմ հարաբերություններին»: Նա խոստովանել է, որ վերջերս Փարիզի և Անկարայի միջև հարաբերությունները լարված են, բայց նշել է, որ երկու պետությունների նախագահների միջև կապը «հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ ամրապնդելու կապերը»: Ըստ նրա՝ երկուշաբթի նախարարի այցը Փարիզ պետք է ընդգծի այդ նկրտումները:
«Մենք շատ հստակ կրկնում ենք, որ Թուրքիան երբեք չի ցանկացել խառնվել Ֆրանսիայի գործերին»,- ասել է Չավուշօղլուն` ավելացնելով, որ Անկարան վճռականորեն աջակցում է թուրք միգրանտների ինտեգրմանը ֆրանսիական հասարակությանը:
Անդրադառնալով թուրք իմամների ու թուրքերենի ուսուցիչների թեմային՝ նա շեշտել է, որ նրանք միշտ կողմնակից են եղել Ֆրանսիայի իշխանություններին և երբեք չեն նպաստել քաղաքացիների արմատականացմանը: