Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը:
Երկրի ղեկավարը իր գոհունակությունն է հայտնել ձևավորված համագործակցության բարձր մակարդակից՝ ընդգծելով Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի հնգամյա արդյունավետ գործունեության փաստը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ կարևոր է, որպեսզի հարաբերությունների հետագա զարգացումը կրի ինստիտուցիոնալ բնույթ, որտեղ հիմնական դերակատարում կարող է ունենալ բուհերի հետ համագործակցության սերտացումը:
Վահան Տեր-Ղևոնդյանը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ ցուցաբերած պետական մեծ օժանդակության համար՝ նշելով, որ առանց ԱՀ Կառավարության գործուն աջակցության դժվար կլիներ Արցախում գործունեության ծավալումը: Նրա խոսքով՝ իրենց գործեունեության հիմքում դրված է գիտական աշխարհում Արցախի շահերի պաշտպանությունը և այս առումով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պատմական և մշակութային կեղծարարության դեմ փաստարկված հակազդումը: