|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ստամբուլի ամենահին թաղամասերից մեկում՝ Բալաթում գտնվող 434-ամյա պատմական Այաքափը բաղնիքը վաճառքի է հանվել 2.5 մլն դոլարով: Պատմական հուշարձանը, որի մի մասը ավերակների է վերածվել, ծառայում է որպես ավտոմեքենաների սպասարկման կենտրոն. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է haberler.com կայքը:
Բաղնիքը կառուցվել է 1582 թ.՝ ծագումով հայ Սինանի (թրք. Միմար Սինան (mimar-ճարտարապետ)) կողմից՝ սուլթան Մուրադ 3-րդի մոր՝ Նուրբանու Սուլթանի հրամանով: Տանիքի և պատերի մի մասը փլուզվել է:
Ստամբուլի բնակիչներն անակնկալի են եկել՝ իմանալով բաղնիքի՝ վաճառքի հանվելու մասին լուրը: Մի շարք քաղաքացիներ նշում են, որ սխալ է այն վաճառքի հանելը, պետք է պարզապես վերանորոգել:
Նշենք, որ Միմար Սինանը Կեսարիայի շրջանի հայկական ընտանիքից է (կա տարակարծություն, ըստ որի՝ հույն է, անգամ՝ ալբանացի): Փոքր տարիքում ենթարկվել է դևշիրմեի (մանկահավաքություն՝ ենիչերիների զորքերը համալրելու նպատակով, և դա է պառճառը, որ իսլամ ընդունած Սինանի մասին տեղեկությունները սակավաթիվ են): Սինանն է հեղինակել Ստամբուլում և մի շարք այլ վայրերում հանրահայտ մզկիթներ և այլ շինություններ՝ Կապույտ մզկիթ, Շեհզադե մզկիթ, Սուլեյմանիյե մզկիթ և այլն: Նրա աշակերտներից Ուսթադ Իսա Շիրազին, Սինանի աջակցությամբ, նախագծել և կառուցել է հայտնի Թաջ Մահալը:

