կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-07 19:27
Հասարակություն

Մուշում 4․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Մուշում 4․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։47-ին երկրաշարժ  է գրանցվել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

4․1 մագնիուդ ուժգնությամբ ստոորերկրյա ցնցումները զգացվել են նաև հարակից նահանգներում՝ Վանում և Բիթլիսում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9․6 կմ խորության վրա։

Ինչպես տեղեկացնում է Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը (AFAD), առայժմ երկրաշարժի պատճառով լուրջ վնասների մասին որևէ հաղորդում չի ստացվել։

Հայտնի է, որ սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։23-ին 2․9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Վանի նահանգում։