Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երևանի կենտրոնում կարճատև քամու հետևանքով չորս ծառ է տապալվել: Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի «Ֆեյսբուք»-ի էջը:
Կազմակերպության աշխատակիցներն արագ արձագանքել են և վերացնում են ծառերի տապալման հետևանքները:
Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և նշել, որ ծառերից մեկն ընկել է փողոցում կայանած մեքենաներից մեկի վրա:
«Րոպեներ առաջ, Խորենացի փողոցում, Ոսկու շուկայի հարևանությամբ,տապալվեց այս ծառն ուղիղ ավտոմեքենայի վրա։ Փառք Աստծո, որևէ մարդ չի տուժել»,- գրել է Առաքելյանը: