կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-23 17:57
Հասարակություն

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում

ՀՀ ԱԻՆ-ից տեղեկացնում են.

 

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 23-ի ցերեկը, 26-28-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Հունիսի 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 23-24-ը կբարձրանա 3-5 աստիճանով:


Երևան քաղաքում՝

Հունիսի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 27-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ: