|
Փոխարժեքներ
07 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Ճապոնիայի Կյուսյու կղզում առնվազն 117 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ պատճառը հորդառատ անձրևներով և ուժեղ քամիներով ուղեկցվող «Մայսակ» թայֆունն է։
Ըստ գործակալության տվյալների՝ հոսանքի անջատումներ են գրանցվել Սագա, Կումամոտո և Ֆուկուոկա պրեֆեկտուրաներում, իսկ բնական աղետի հետևանքով վիրավորների թիվը հասել է 18-ի:
Այս պահին թայֆունը շարժվում է Կորեական թերակղզու ուղղությամբ: Քամու արագությունն էպիկենտրոնում կազմում է 45 մ/վ.:
Հիշեցնենք՝ «Մայսակ»-ը թվով 9-րդ թայֆունն է, որը 2020 թվականին ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում:
