|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուսաստանի Դաշնության մարզերում կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ: Հանդիպման մասին ուրբաթ օրը հայտարարել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մտքերի փոխանակումը շարունակվել է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև դրա կարգավորման ջանքերի շուրջ», - ասել է նա:
Հանդիպմանը ներկա են եղել վարչապետ Միխայիլ Միշուստինը, խորհրդարանի երկու պալատների խոսնակներ՝ Վալենտինա Մատվիենկոն և Վյաչեսլավ Վոլոդինը, Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, Կրեմլի վարչակազմի ղեկավար Անտոն Վայնոն, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը և ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը: