|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բելառուսում ձևավորված ընդդիմության համակարգող խորհուրդը հայտնում է, որ Բելառուսի քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրվել գրականության Նոբելյան մրցանակակիր, խորհրդի անդամ Սվետլանա Ալեքսիևիչին՝ ընդդիմության համակարգող խորհուրդ ստեղծելու առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Դրանից առաջ Մինսկում հարցաքննության էին հրավիրվել ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ. գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ, Բելառուսի գլխավոր դատախազությունը, ընդդիմության համակարգող խորհրդի ստեղծման կապակցությամբ հարուցել էր քրեական գործ Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի հատկանիշներով (Բելառուսի Հանրապետության ազգային անվտանգությանը վնաս պատճառող գործողությունների կոչեր անել), որի hամար սահմաված է մինչև 5 տարի ազատազրկում: Ինչպես նշված է գերատեսչության հայտարարությունում, խորհրդի գործունեությունն ուղղված է իշխանությունը զավթելուն և Բելառուսի ազգային անվտանգությանը վնաս պատճառելուն: Ընդդիմության համակարգող խորհուրդը պնդում է, որ իր կողմից սահմանված բոլոր նպատակներն ու մեթոդները օրինական են ՝ հիմնված Բելառուսի Հանրապետության սահմանադրության վրա: