|
Փոխարժեքներ
20 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Արդեն տեղեկացրել ենք, որ կյանքի 84-րդ տարում վախճանվել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, ՀՀ «Մովսես Խորենացի» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, ճանաչված ու սիրված կատակերգակ Սվետլանա Ռուբենի Գրիգորյանը:
Սվետլանա Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա մայիսի 14-ին` ժամը 18-20-ը, Երևանի Նոր Նորքի Սբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված): Վերջին հրաժեշտը՝ մայիսի 15-ին՝ ժամը 12-14-ը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի շենքում: Հուղարկավորությունը՝ ժամը 14-ին Երևանի քաղաքային պանթեոնում: