Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ 1951-2019 թթ. տարեգրությունը և կենսամատենագիտությունը։ Սույն աշխատությունը հրատարակության է պատրաստել Մայր Աթոռի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի տնօրեն Արժանապատիվ Տ․ Արարատ քահանա Պողոսյանը, բ.գ.թ. Մայա Գրիգորյանը և Գոհար Սարգսյանը։
Հրատարակությունը նվիրված է Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 20-ամյակին։
Գիրքը բաղկացած է երկու մասից: Առաջին մասը Վեհափառ Հայրապետի 1951‒2019 թթ. տարեգրությունն է, իսկ երկրորդ մասը՝ ՀայոցՀովվապետի կենսամատենագիտությունը, որի միջոցով ինչպես մերօրյա հասարակությանը, այնպես և ապագա սերունդներին հնարավորություն է ընձեռվումլավագույնս ճանաչելու և անկողմնակալ ու անաչառ կերպով արժանի գնահատական տալու Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախանձախնդիր և արդյունավոր 20-ամյա գործունեությանը:
Աշխատությունը նախատեսված է ընթերցողների լայն շրջանակի, հատկապես 21-րդ դարի առաջին երկու տասնամյակի` Հայ Եկեղեցու պատմությամբ զբաղվող մասնագետների համար։
Գիրքը տպագրվել է մեկենասությամբ «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի: