կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-19 12:44
Առանց Կատեգորիա

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 24 բնակիչ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 24 բնակիչ է բուժվում

Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ օգոստոսի 19-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 24 բնակիչ է բուժվում։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 8855 նմուշառում, մայիսի 12-ից օգոստոսի 18-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 7501 նմուշառման հետազոտություն, օգոստոսի 18-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 20 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 400 քաղաքացի, նրանցից 86-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 520 բնակիչ։ 54 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 38 դեպք: