Փոխարժեքներ
08 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.01 |
EUR | ⚊ | € 427.33 |
RUB | ⚊ | ₽ 4.5609 |
GBP | ⚊ | £ 498.85 |
GEL | ⚊ | ₾ 141.93 |
Հուլիսի 15-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6080 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5726 նմուշառման հետազոտություն, հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 57 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 920 քաղաքացի, նրանցից 276-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 366 բնակիչ։ 45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 25 դեպք։