կարևոր
4729 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-17 13:39
Քաղաքական

ՀՀ-ն դեռևս 2020-ին 2 մլրդ է ներդրել Մարգարայի կամրջի ճանապարհը նորոգելու համար. Գեղամ Մանուկյան

Երկրորդ թեզը, որ շատ ակտիվ շրջանառվում է Մարգարայի կամուրջի հարցն է։ Պատմական են գնահատում հայ փրկարարների մուտքը Թուրքիա Մարգարայի  կամուրջով, և վերադարձը նույն այդ կամուրջով։ Շեշտադրումները այնպես է կատարվում, որ հայկական կողմից այլևս ոչ մի հիշատակում, Մարգարեի կումրջը փակվել է 1993թ․-ին, հայ-թուրքական սահմանը փակվել է 1993թ․-ին Թուրքիայի կողմից որպես բռնության, ճնշման գործիք Հայաստանի նկատմամբ, դրա մասին այլևս ոչ մի խոսքը չկա, և Մարգարայի կամուրջ բացվել-փակվելը դիտվում է խորհրդանշական. այս մասին Ազգային Ժողովում բրիֆինգի ժամանակ հայտարարեց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այդ կամրջի հետ կապված կան մի քանի փաստեր, որոնք հասարակությանը ընդհանրապես հայտնի չեն եղել. դեռ 2022թ․-ի հոլիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը այցելում է այդ հատված, և ասում` ծանոթացա պետական բյուջեի միջոցներով Մ-3-Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստան հիմնանորոգման աշխատանքների ընթացքին։ Դրանից մի քանի օր առաջ` հուլիսի 7-ին, կառավարության նիստում  Նիկոլ Փաշինյանը հայտնում է , որ տեղյակ է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հանդիպման արդյունքում հասել են պայմանավորվածության Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների համար, Թուրքիա և Հայաստան հսկողությամբ բեռնափոխադրումներ իրականացնել, որի համար հիմք է հանդիսացել հուլիսի 1-ի արտգործնախարարության հայտարարությունը, որ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հանդիպել են, կողմերը պայմանավորվել են ամենասեղմ ժամկետներում  Հայաստան-Թուրքիա սահմանը հատելու հնարավորություն ապահովվեն»,  - նշեց նա:

«2021թ․-ին Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Գյումրի-Կարս երկաթուղին նույնպես գոյություն ունի` կոմունիկացիաների մասին խոսելով։ Մինչև Հայաստանի և Թուրքայի միջև գործակցության այս ամբողջ ընթացքը 30 տարի այդ ճանապարհը փակ է եղել և որևէ գործընթաց չի եղել, բայց կա մի հատկանշական օրակարգ կառավարությունում  25 հունիսի 2020թ․, չկար 44-օրյա պատերազմ, չկային այդ գործընթացները, չէր խոսվում Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման մասին, չկար որևէ գործընթաց Հայաստանի և Թուրքիայի միջև։ Այս նույն օրերին ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունն է վերջնականանում և հրապարակվում, որտեղ Թուրքիան դիտվում է որպես Հայաստանի համար վտանգավոր պետություն, համարվում է, որ հավանական կոնֆլիկտի դեպքում Թուրքիան կարող է միջամտություն ունենալ և աջակցել Ադրբեջանին։ 

25 հունիս` կառավարության նիստի 39-րդ կետը զեկուցում է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը․ նախագծով բյուջեում փոփոխություն է կատարվել, կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2020թ․-ի համար նախատեսված ավտոճանապարհների, շինարարական աշխատանքների, օբյեկտների հիմնանորոգման անհրաժեշտության։ Նախագծով առաջարկվում է վերանորոգել Մ-3 Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր- Տաշիր-Վրաստան ճանապարհը, հատկացվում է 1 միլիարդ 732 միլիոն դրամ և Մ-9-Մ-1 Թալին-Քարակերտ Թուրքիայի սահման ճանապարհը, դրան էլ հատկացվում է 434 միլիոն դրամ։ 2020թ․ հունիս ամիս, չկար 44-օրյա պատերազմ, չի եղել որևէ հայտարարություն Հայաստանի և Թուրքիայի սահմանը հավանական բացելու համար, կառավարությունը 2 միլիարդից ավել գումար է հատկացնում փակ սահմանի ճանապարհը վերանորոգելու համար», - մանրամասնեց Մանուկյանը: