|
Փոխարժեքներ
29 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Ռուսաստանում սկսվել է ՌԴ առողջապահության նախարարության Ն. Ֆ. Գամալեի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից մշակված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՆ մամուլի ծառայությանը:
Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը օգոստոսի 11-ին: Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը: Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն 20 երկրներից պատվաստանյութի 1 մլրդ դեղաչափի մատակարարման մասին հայտեր է ստացել: