կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-12 13:09
Քաղաքական

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԱՀ նախագահի հետ

ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են ԱՀ նախագահի հետ

Սույն թվականի մարտի 12-ին ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանի ընկերակցությամբ հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան հետ:

Դավիթ Իշխանյանն ԱՀ նախագահին տեղեկացրել է, որ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովում կարևոր մի շարք որոշումներ են կայացվել Արցախի կապակցությամբ, որոնք պետք է իրականացվեն համատեղ ջանքերով: Դավիթ Իշխանյանը շեշտել է նաև Ընդհանուր ժողովում տիրող այն մթնոլորտը, ըստ որի ամեն ջանք պետք է գործադրվի, որպեսզի բարձրացվի Արցախի դերը տարածաշրջանում և հայկական տիրույթում:

Բարձր գնահատելով համահայկական խնդիրների լուծման գործում Դաշնակցություն կուսակցության ունեցած դերակատարությունը՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է կառույցի աշխարհասփյուռ ներուժի արդյունավետ իրացմանն ուղղված ջանքերը՝ ընդգծելով իր լրիվ պատրաստակամությունն այդ առումով: Նախագահն առանձին անդրադարձել է Հայ դատի գրասենյակների հետ համագործակցությանը՝ նշելով, որ ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովից հետո արդյունավետ հանդիպում ու քննարկում է ունեցել նաև Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, առկա մարտահրավերներին, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր։