Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանում հանդիպել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի և նրա ղեկավարած՝ «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական անդամների հետ: Այա մասին Yerkir.am-ին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել Անվտանգության խորհրդի կողմից կատարվող աշխատանքներին:
Արթուր Թովմասյանն իր խոսքում բարձր է գնահատել Անվտանգության խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, կարևորել «Միասնական հայրենիք» կուսակցության խորհրդարանական գործունեությունը՝ նշելով, որ փոխգործակցության, համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կդառնա տալ բազմաթիվ օրակարգային խնդիրների լուծում: Այդ համատեքստում Աժ նախագահը կարևորել է նաև «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի և «Միասնական հայրենիք» կուսակցության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը՝ նշելով, որ դրանում ներառված ծրագրերի իրականացումը հանրային պահանջ է:
«Արցախում չկա մի քաղաքական ուժ, որ կկարողանա իր վրա վերցնել երկրի առջև ծառացած խնդիրների ողջ պատասխանատվությունը, ուստի պետք է գործել միասնական ուժերով»,- ընդգծել է Արթուր Թովմասյանը:
Սամվել Բաբայանն իր հերթին կարևորել է խորհրդարանի հետ համատեղ աշխատանքների իրականացումը՝ շեշտելով, որ երկրում իրականացվող ցանկացած ծրագիր պետք է գործի օրենքի շրջանակներում, բխի ժողովրդի շահերից և ունենա բնակչության կենսամակարդակի զգալի բարձրացման միտում:
Կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն՝ հետագայում ևս շարունակելու սերտ համագործակցությունը: