կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-05 11:25
Հասարակություն

Այս դժվար պահին Արցախի կողմից զորակցություն ենք հայտնում մեր հայրենակիցներին

Այս դժվար պահին Արցախի կողմից զորակցություն ենք հայտնում մեր հայրենակիցներին

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Անակնկալ կերպով տեղեկացանք այսօր Լիբանանում տեղի ունեցած հզոր պայթյունի մասին, որի հետեւանքով նյութական մեծ վնաս է կրել Լիբանանի հայկական համայնքը, մասնավորապես՝ հայահոծ Բուրջ Համուդը։ Անմիջապես հեռախոսազրույց եմ ունեցել Լիբանանի կուսակցական եւ համայնքային պատասխանատու ընկերների հետ եւ այս դժվար պահին Արցախի կողմից զորակցություն հայտնել մեր հայրենակիցներին՝ շուտափույթ ապաքինում մաղթելով բոլոր վիրավորներին։