|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Փարիզի Աստվածամոր տաճարին պատուհասած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և իշխանություններին:
Ֆրանսիան հայտնի է ամենուր համամարդկային մշակութային հուշարձանների հանդեպ ցուցաբերած մեծագույն հարգանքով ու խնամակալությամբ: Գուցե դա է նաև պատճառներից մեկը, որ անկախ կրոնական համոզմունքներից ամբողջ աշխարհը զորավիգ է Ֆրանսիայի ժողովրդին՝ դժբախտությանը դիմագրավելու համար:
Լիահույս ենք, որ աշխարհի տարբեր կողմերից մեկտեղված ջանքերի արդյունքում Աստվածամոր տաճարը կրկին վեր կհառնի իր ամբողջ վեհությամբ, որպես համաշխարհային խորհրդանիշ Քրիստոնեական հավատի և ֆրանսիական մշակութային ժառանգության:
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ
16.04.2019